ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Երկուսն էլ խոստանում են նոկաուտով հանգուցալուծում

Երկուսն էլ խոստանում են նոկաուտով հանգուցալուծում
02.02.2018 | 05:23

Շտապենք ասել, որ խոսքն առանձին վերցրած երկու մարտի մասին չէ: Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում (72,6 կգ) այս տարվա մայիսի 5-ին կայանալիք Գենադի Գոլովկին-Սաուլ Ալվարես դիմակայությանը, որը վերջնական պատասխան պիտի տա հարցին` այս երկուսից ո՞վ է ավելի ուժեղ:


Եթե հիմք ընդունենք բռնցքամարտիկների ունեցած տիտղոսները, ուժեղագույնը, հարկավ, Ղազախստանը ներկայացնող մարզիկն է, քանի որ նրան են պատկանում WBA, WBO, IBF վարկածներով չեմպիոնական տիտղոսները, իսկ այս պահին մեքսիկացու ունեցած առավելագույնը լոկ Կանելո մականունն է:
Բնականաբար, հարց կարող է առաջանալ` բա էլ ինչի՞ համար է այս աղմուկը:
Աղմուկը, սիրելիներս, սպասվելիք մենամարտին հնարավորինս ավելի մեծ թատերայնություն հաղորդելու ու դրանով ավելի մեծ եկամուտներ կորզելու ձգտումն է, որի մեջ ինքնին վատ բան չկա, եթե վերացարկվում ենք խորհրդային տարիներին փողի նկատմամբ մեր մեջ սերմանված հիմարավուն պատկերացումից, թե այն ձեռքի կեղտ է: Նախ` փողը ձեռքի կեղտ չէ, եթե այն հալալ քրտինքով է վաստակված, երկրորդ` եկեք չհեռանանք բուն նյութից:
Աշխարհն արդեն մեկ անգամ Գոլովկին-Ալվարես մրցամարտը դիտելու պատիվն ունեցել է: Դա եղել է անցած տարվա սեպտեմբերին ու մրցավարական անհեթեթությունների պատճառով սկանդալային արձագանքներ է ունեցել: Փաստը մնում է փաստ, որ Գենադի Գոլովկինի 37 հաղթական մարտից բաղկացած շարքն ընդհատվեց, իսկ մարզական կարիերայի ամենասկզբում Ալվարեսի ունեցած միակ ոչ-ոքին կրկնվեց նրա մինչև այժմ ունեցած ամենավերջին մարտում: Այդ մենամարտի մրցավարությունից երկուսն էլ հավասարապես դժգոհ են:


«Ի դեմս մրցավարների, Գենադին արդարանալու բան չի ունենա, քանզի ես պատրաստվում եմ նրան հաղթելու նոկաուտով»,- ասել է Ալվարեսը:
Գրեթե նույն ոգով է նրան պատասխանել Գոլովկինը. «Ես պատրաստ եմ նորից պայքարելու Կանելոյի հետ և ուրախ եմ, որ այդ մարտը կայանալու է: Դա մենամարտ է, որին սպասում է ողջ աշխարհը: Ես համաձայն չեմ եղել առաջին մարտի մրցավարական որոշ որոշումների հետ: Այս անգամ կասկածի ոչ մի նշույլ չի լինի: Ես ռինգից կհեռանամ միջին քաշային կարգում չեմպիոնի որակում: Այս անգամ մենք մրցավարների անհրաժեշտություն չենք ունենա»:
Սպասվելիք այս մենամարտի շուրջ ասելիքի պակաս չկա: Դրանք կարելի է անվերջ մեջբերել, սակայն եկեք բավարարվենք ոչ վաղ անցյալի մեծանուն բռնցքամարտիկներից մեկի` Օսկար դե լա Խոյայի ասածով ու սպասենք մայիսի 5-ին. «Երկար տարիներ մենք չենք տեսել նման մակարդակի մարտեր: Մեր առաջ են երկու մեծագույն միջինքաշայիններ, ովքեր ուզում են գնալ ու կռվել: Դա, բացի հիացքից, այլ զգացում չի առաջացնում: Հենց սրանում է բռնցքամարտի էությունը: Համոզված եմ, որ ֆանատները տարվա ևս մեկ մարտի ականատեսը կլինեն: Կասկած չունեմ, որ մենք երրորդ մարտ էլ կտեսնենք: Առաջինն ավարտվել է ոչ-ոքի, ու երկրորդում ով էլ պարտվի, ցանկանալու է ռևանշի մարտ»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ